Դեռ վաղ տարիքից, կարելի է ասել գիտակցական առաջին քայլերից մեր գիտակցության մեջ այս կամ այն կերպ շրջանառվում է «Ո՞վ եմ ես դառնալու» հավերժական հարցը: Այս նպատակով մենք մեր առջև կրթություն ստանալու խնդիր ենք դնում, դեռ ավելին ողջ հույսը կապում ենք բարձրագույն կրթության հետ:
Չի բացառվում, որ բուհում մի քանի տարի սովորելուց հետո և ուսումնառության ընթացքում կանգնենք աշխատաշուկայում ոչ պիտանի լինելու կամ էլ, լավագույն դեպքում՝ աշխատաշուկայի պահանջներին չբավարարելու փաստի առաջ`հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական անկայունությունը, աշխատաշուկայի նորմավորված չլինելը, նորավարտ երիտասարդից աշխատանքային փորձ պահանջելը, հնարավորություն չընձեռելը և վերջապես աշխատաշուկան մայրաքաղաք տեղափոխելը: Ցավոտ և չլուծված խնդիր, որ մեր օրերի և մեր հանրապետության խոցելի քաղաքականությունն է (հասունացել է կրթական համակարգի և աշխատաշուկայի փոխպայմանավորված լինելու անհրաժեշտությունը):
Նաիրա Գուսենկովան ՎՊՀ շրջանավարտ է, անգլերենի մասնագետ, չի աշխատում իր մասնագիտությամբ քանի որ մտածում է, որ անգլերենի մասնագետը պետք է աշխատի դպրոցում, իսկ հիմա այդ համակարգում աշխատանքի տեղավորվելը դժվար է`մեզ հայտնի և անհայտ մի շարք պատճառներով: Ինչպես Նաիրայի, այնպես էլ շատերի կարծիքով աշխատանքային փորձի պահանջը խոչընդոտում է երիտասարդների` աշխատաշուկայում իրենց տեղը գտնելուն:
Հարցի հրատապությունից ելնելով խոսեցինք որոշ գործատուների հետ. պատկերը հետևյալն է.
Աշխատանքային փորձը կարևոր պայման չէ OrangeArmenia ընկերության համար. «Մեզ մոտ հիմնականում կարևորվում են մարդկային հատկանիշները, անկաշկանդ շփվելու կարողությունը, վիճահարույց իրավիճակներում հստակ կողմնորոշվելը»,- այսպես է ներկայացնում OrangeArmenia ընկերությունը աշխատակից Սյուզաննա Սարգսյանը:

Ըստ նրա, բարձրագույն կրթությունը նախընտրելի է, բայց մարդ կարող է բուհական կրթություն չունենալ, բայց ինքնադրսևորվել խելքով ու հնարամտությամբ »:
Այսպես է մտածում նաև Լոռու մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը. «Նորավարտ ուսանողը որտեղի՞ց պետք է փորձ ունենա, մեզ անհրաժեշտ են բարձրագույն կրթությամբ, հայերեն և ռուսերեն լեզուների իմացությամբ աշխատողներ...Անգլերենի և համակարգչի իմացության պահանջը կախված է հաստիքից և ոչ թե պարտադիր պահանջ է»:
Անահիտ Հարությունյանն ավարտել է Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջը (մասնագիտությամբ` հաշվապահ), հրուշակեղենի խանութում վաճառողուհի է:
«Փորձել եմ գտնել իմ մասնագիտությամբ աշխատանք, բայց... ներկայացնում էին ինձ համար անհնարին թվացող պահանջներ: Անընդհատ մերժվելուց հիաթափվեցի: Պատահական կարդացի խանութի ցուցափեղկին փակցված հայտարարությունը և դիմեցի: Մի երկու օր աշխատանքային անցուդարձին ծանոթանալուց հետո անցա աշխատանքի: Սովորածս տարիների համար չեմ ափսոսում, քանի որ ներկայիս աշխատանքում այն ինձ շատ է օգնում»:
Անահիտը նշում է, որ մասնագիտական աշխատանքի հնարավորության դեպքում անգամ չի թողնի արդեն գտածը. «Չեմ կարծում, որ հաշվապահն այնքան վաստակի, որքան հիմա ես»:
Ցանկացած գործատու նախընտրում է ընդգծված կարողություններով ու հմտություններով օժտված աշխատանքային հավակնորդի.
«Մեզ համար կարևոր է գեղեցիկ կեցվածքը, գրագետ խոսքը,-նշում է Վանաձորի սրճարաններից մեկի մենեջերը,- ամենակարևորը` մենյուի շուտ յուրացումն է և մարդկանց հետ անկաշկանդ ու բարեհամբյուր շփվելը: Եթե տեսնում ենք, որ մարդն ունի աշխատելու ձգտում և ունակություն, թեկուզև դրանցից մեկում թերանում է, մենք աշխատում ենք նրա հետ, լրացնում թերին»:
«Պետք է նպատակին ընդառաջ գնալ փոքր, բայց հաստատուն քայլերով» կարգախոսով է իր նպատակին հասել Գոռ Մանուկյանը: Ավարտել է ՎՊՀ ինֆորմատիկայի բաժինը, սովորում է մագիստրատուրայում, համատեղ աշխատում է հենց իր մասնագիտությամբ՝ հենց իր բուհում: «Միանգամից շատին ձգտելով` ոչնչի չես հասնի, ավելի լավ է աշխատել ցածր աշխատավարձով, քո մասնագիտությամբ, քան ընդհանրապես չաշխատել»:
Ըստ Գոռի՝մարդիկ այսօր պատրաստ չեն ցածր աշխատավարձով աշխատելու, թեև երիտասարդն ինքն էլ նշում է, որ նման պայմաններում ամբողջ երկրն է գտնվում:
Իսկ գուցե կա մեկը, որ պատրաստ է՞…

Комментариев нет:
Отправить комментарий