<< Ինչպես անտառը չի լինում առանց հնամենի ծառերի, այնպես էլ ինստիտուտը՝ առանց երկարակեցների>>.Գուրգեն Խաչատրյան
Մարտի 22-ին, ժամը 15:30-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում կազմակերպվել էր ցերեկույթ`նվիրված գրականագետ,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր ՄելսՍանթոյանի 75-ամյակին:
Ցերեկույթի ընթացքում ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը,ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը,գրողներ և արվեստագետներ:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան գրականության ամբիոնի դասախոսներ՝ բ.գ.թ., դոցենտ Արտակ Սարուխանյանը, բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Ալբերտ Պողոսյանը:
Ուսանողների անունից Մելս Սանթոյանին շնորհավորեց
բանասիրական ֆակուլտետի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Ամիրխանյանը. <<Դուք մերն եք, մեր անփոխարինելի ընկեր Սանթոյանը, ով այդպես էլ, պարոն լինելով հանդերձ, երբեք պարոն չդարձավ ու միշտ մնաց մեծ և՛ որպես մարդ, և՛ որպես գրականագետ>>:Ռեկտորի կողմից Մ. Սանթոյանը պարգևատրվեց շնորհակալագրով՝ <<Երկարատև և անբասիր աշխատանքի համար>>
Երաժշտական կատարումներով հյուրերին և ներկաներին ողջունեցին արվեստի ամբիոնի դասախոսներ Ալեքսեյ Ավետիսյանը և Կարինե Երիցյանը::
Միջոցառման վերջում շնորհալական խոսքով ելույթ ունեցավ
հոբելյարը`Մելս Սանթոյանը:
Հեղինե Մկրտչյան |
Комментариев нет:
Отправить комментарий