вторник, 26 марта 2013 г.


<<Հետ գնացեք մարդիկ տեղավորվեն,ա՜յ ժողովուրդ>>

 

Մենք ապրում ենք 21-րդ դարում,բայց, ներկայիս տրանսպորտի վիճակը տեսնելով,սկսում եմ կասկածել:Երթուղայինների ծանրաբեռնվածությունը,վարորդների ոչ ճիշտ պահվածքն ու հնչող անճաշակ երաժշտությունը գալիս են փաստելու բոլոր կասկածները:
Նման տխուր վիճակում են գտնվում Վանաձորի գրեթե բոլոր երթուղայինները:Ամեն ժամի գերծանրաբեռնվածություն,ուղևորների ոչ կոռեկտ և երբեք չսպառվող խոսակցություններ,բազմաթիվ հետաքրքիր տեսարաններ և հոտեր:
Ասում են միայն Հայաստանում է հնարավոր մեկ երթուղայինում երկու ավտոբուս մարդ լինի:Եվ իսկապես,նստատեղերի քանակից կրկնակի անգամ շատ ուղևոր և սրան գումարվում են վարորդների անհասկանալի հորդորները.<<Հետ գնացեք մարդիկ տեղավորվեն այ ժողովուրդ>>: Ինչ անեն հետևում կանգնած խեղճ ուղևորները,դուրս գա՞ն պատուհաններից:
Չնայած այս հանգամանքին վարորդները բողոքում են չստացված աշխատանքային օրվանից.<<Էսօր էս ինչ օրեր,գործ չկար,20 պակասը լրիվ դատարկ եմ իջել`ընդամենը 26 հոգի>>:
Եվ սա այն դեպքում երբ նստատեղերի քանակը 16 է:Պատկերացնում ե՞ք ինչպիսին կլիներ հաջող աշխատանքային օրը:

Комментариев нет:

Отправить комментарий