вторник, 28 мая 2013 г.





<<ԵՍ ՄԻՇՏ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՄ>>. Ցվետանա Պասկալևա

Մայիսի 24-ին Վանաձորում տեղի ունեցավ հանդիպում ճանաչված լրագրող, ռեժիսոր, սցենարիստ և կինոօպերատոր Ցվետանա Պասկալևայի հետ: Վանաձորի Հայքի հրապարակում նրան դիմավորեցին ՎՊՄԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմը և  ուսանողները՝ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ, որից հետո նրանք այցելեցին ու ծաղիկներ դրեցին Վանաձորի զոհված ազատամարտիկների պանթեոնին: Պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Ցվետանա Պասկալևան ՎՊՄԻ-ի ռեկտոր Գ. Խաչատրյանի կողմից արժանացավ           ոսկե հուշամեդալի  նաև ստացավ ՎՊՄԻ-ի բարեկամների ակումբի վկայական: <<Դուք Ղարաբաղյան կռիվների առաջին ազատամարտիկն եք, դուք Ձեր խոսքով բացահայտեցիք, որ կա մի կենսական տարածք, որտեղ սպանվում է արդարությունը>>.Գ. Խաչատրյան: Շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեցին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը, Վանաձորի Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը:
<<Մոլորակի վրա կան եզակի մարդիկ և Ց. Պասկալևան այդ եզակիներից մեկն է, երանի նրա ծնողներին: Ես նույնպես կուզենայի այնպիսի մեկը լինել, որ իմ ծնողները ինձնով հպարտանային>>,- նշեց Փ. Ալոյաը:
Ելույթներից հետո ցուցադրվեց Ց. Պասկալևայի 7 ֆիլմերից 2-ը՝ <<Ղարաբաղի վերքերը>> և << Իրենց հողի մարտիկները>>: Նշենք, որ ֆիլմերը ցուցադրվել  են տարբեր երկրներում և թարգմանվել են 6 լեզուներով:
<<Սրանք միայն սկավառակներ չեն, սրանք ձեր պատմությունն է, ձեր հիշողության կտորները: Սրանք վերջին ծաղկեպսակներն են մեր հերոսների համար>>. Ց. Պասկալևա:
Հիշեցնենք, որ արդեն 22 տարի Ց. Պասկալևան ապրում է Երևանում և ինչպես ինքը նշեց. <<քանի դեռ Ղարաբաղի հարցը անորոշ է, պետք է մնալ Հայաստանում>>:

Комментариев нет:

Отправить комментарий