Սոցիալական ցանցերում աշխատելու և արագ տեղեկատվություն ստանալու համար նախատեսված հարթակ:
TweetDeck-ը գործում է Twitter-ին կից և հնարավորություն է տալիս ստացվող տեղեկատվությունը համակրգել, խմբավորել, ինչի արդյունքում էլ աշխատանքը դառնում է հեշտ և արագ:
Սկսել է օգտագործվել 2008թ. հուլիսի 4-ից:
TweetDeck-ի էջը բաղկացած է մի քանի սյունակներից, որոնք ցուցադրում են ձեր Twitter-յան ժամանակացույցը, նշումները, հաղորդագրությունները, այն ամենը ինչ կցանկանաք:
Այլևս կարիք չկա նորությունների էջում ժամերով փնտրել ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը:
TweetDeck-ը հնարավորություն է տալիս ընտրել այն աղբյուրները, որոնցից ցանկանում եք օգտվել և ատանալ միայն նրանց տրամադրած տեղեկատվությունը:
Այն հնարավորություն է տալիս միաժամանակ հետևել թարմացվող տեղեկատվությանը և նոր հրապարակումներ անել:
Комментариев нет:
Отправить комментарий