среда, 11 февраля 2015 г.

Տպագի՞ր, թե՞ ցանցային լրագրություն

21-րդ դար` զարգացած տեխնոլոգիաներ,  համակարգիչներ, համացանց, հնարավոր ամեն ինչ անսահմանափակ տեղեկատվություն ստանալու համար: Իսկ ոչ վաղ անցյալում մարդիկ լրատվությանը հետևելը և տեղեկատվություն ստանալը կապում էին թերթ կարդալու հետ:



Արդի ժամանակաշրջանում համացանցը զգալի տեղ է զբաղեցնում տեղեկատվական դաշտում: Սրան հակառակ` տպագիր մամուլը զիջում է դիրքերը:
Ցանցային լրագրությունը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով էլ տարբեերվում է տպագիր լրագրությունից:






1. Տալիս է մուլտիմեդիայի հնարավորություն- բացի տեքստից, ընթերցողը հնարավորություն ունի տեղեկատվությունը ստանալ ձայնի, տեսանյութերի, հետաքրքիր գրաֆիկական պատկերների և տարբեր դիագրամների միջոցով;
















2. Չունի ժամանակային սահմանափակում, օպերատիվ է-իրադարձությունից անմիջապես հետո տեղեկատվությունը հեշտությամբ հայտնվում է համացանցում և տարածվում: Հակառակ սրան` թերթը կարող է տպագրվել շաբաթը 1 անգամ, այս դեպքում տեղեկատվությունը կորցնում է արդիականությունը:















3.Ընթերցողների լայն շրջանակ- թերթ կարդում են հիմնականում մեծահասակները` համատեղելով հանգստի հետ: Երիտասարդները համացանցից տեղեկատվություն ստանալաը ավելի հեշտ են համարում: Իհարկե, ընդամենը մկնիկի մի քանի քլիք և վերջ




















4.Չունի տարածքի սահմանափակում- Տպագիր մամուլում լրագրողին տրվում է որոշակի տարածք, որտեղ պետք է տեղավորել նյութը: Համացանցը չունի սահմանափակումներ` գրիր այնքան, ինչքան կցանկանաս: Բայց չպետք է մոռանալ, որ համացանցում ավելի նպատակահարմար և հեշտ է կարդալ հակիրճ և պարզ տեքստերը:






5.Հղումների հնարավորություն-  սա հնարավորություն է տալիս լրագրողին որևէ շարունակական թեմա ամեն անգամ սկզբից չներկայացնել անտեղյակ ընթերցողին: Օգնության են հասնում հղումները:


















Комментариев нет:

Отправить комментарий