вторник, 2 апреля 2013 г.

<<Լավ սերունդ է առաջ գալիս>>.Փափագ Ալոյան

Մարտի 29-ին Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան պետական քոլեջի ֆոեյում <<Լոռու արվեստի զարգացման ակումբ>> ՀԿ-ն կազմակերպել էր ցուցահանդես`<<Հայացք և գույն>> խորագրով:Ինչպես նշեց ՀԿ-ի նախագահ Տիգրան Հարությունյանը.<<Միջոցառումը նպատակ ունի համախմբել երիտասարդ արվեստագետներին,համատեղ մշակութային,ստեղծագործական և ցուցահանդեսային գործունեություն ծավալել,նպաստել կրտսեր սերնդի գեղագիտական դաստիարակությանը>>:
<<Համոզված եմ,որ բոլորիս սրտով է այն,ինչ երիտասարդները անրել են`ստեղծել հասարակական կազմակերպություն և զբաղվել երիտասարդների գործերով:Ինձ համար շատ ուրախալի է:Բավականին լավ սերունդ է առաջ գալիս>>-նշեց Փափագ Ալոյանը:

                                                                                                                                                                            Հեղինե Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий