вторник, 2 апреля 2013 г.


<< ՁՈՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ>>

Ապրիլի 2-ին  Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՎՊՄԻ-ի դասախոս,պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Յուրա Ղուլյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Քարվաճառի ազատագրման 20-ամյակին և զոհված ազատամարտիկների հիշատակին:Միջոցառման  սկզբում ցուցադրվեց ՄԻԳ հեռուստաընկերության կողմից պատրաստված Վանաձորի ջոկատի կազմավորման և Քարվաճառի ազատագրման մասին պատմող ֆիլմ:Իր օրհնության խոսքն ասաց տեր Վահան քահանա Ազարյանը:Միջոցառման ընթացքում մարտական հնաքներ ցուցադրեցին 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները,ելույթ ունեցան <<Հորովել>> համույթը,անհատ կատարողներ և ասմունքողներ:Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Յուրա Ղուլյանը և շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին:

Комментариев нет:

Отправить комментарий