ԱՍՄՈՒՔԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Այսօր Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի Լոռու մարզային փուլը:Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացրին Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծություններից:Նրանք ներկայացան երկու տարիքային խմբերով`11-14 տարեկան և 15-17 տարեկան:Յուրաքանչյուր մասնակցի տրված էր 1-1.5 րոպե,որից հետո ժյուրիի անդամները նրանց գնահատեցին 1-5 բալային համակարգով:Ժյուրիի պատվավոր նախագահն էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,ժյուրիի հանձնաժողովի քարտուղարն էր Մարիետա Մակարյանը,անդամներն էին`բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ,դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Արթուր Ութմազյանը,ՀՀ վաստակավոր արտիստ,դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանը,Սունդուկյանի անվան մայր թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը:
Ժյուրիի որոշմամբ հաջորդ փուլ անցան յուրաքանչյուր տարիքային խմբից երեք մասնակից:Նրանք մարզպետարանի կողմից կստանան պատվոգրեր և նվերներ:
Հաջորդ`հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 26-ին Ջերմուկում:
Комментариев нет:
Отправить комментарий