вторник, 7 мая 2013 г.

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ՎՊՄԻ-ՈՒՄ



Այսօր Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ մամլո ասուլիս` 2013-2014թթ.ուսումնական տարվա ընդունելւթյան քննությունների դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացի վերաբերյալ: ՎՊՄԻ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սամվել Աղաջանյանը ներկայացրեց դիմումների ընդունման կարգը: Նա նշեց, որ այս տարվա և նախորդ տարվա շրջանավարտների դիմումները ընդունվում են մայիսի 5-ից հունիսի 1-ը, իսկ երկքաղաքացիների,գարնանային զորակոչից զորացրվածների,արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտների դիմումները`հունիսի 25-ից հուլիսի 2-ը:
Նշենք,որ բուհում կան 628 տեղեր,որոնցից 56-ը անվճար:56 անվճար տեղերից 6-ը բանակից վերադարձածների համար, 5-ը` նպատակային տեղեր: Այս տարի,ի տարբերություն անցած տարվա,բուհի բոլոր մասնագիտություններն ունեն անվճար տեղեր: Դիմորդները կարող են ներկայացնել 2 անվճար և 8 վճարովի հայտ:
Հավաական է,որ այս տարվա դիմորդերը կավարտեն Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը:
Հիշեցնենք,որ դիմելու համար անհրաժեշտ է ընդունող հանձնաժողով ներկայացնել տեղեկանք դպրոցից,(նախորդ տարիների շրջանավարտները ատեստատ), 6 լուսանկար 3/4 չափի,անձնագիր,տղաները կցագրման վկայական, զորացրվածները զինգրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից,արտոնություն ունեցողները`այդ մասին վկայող համապատասխան փաստաթուղթ:
Քննությունները հաղթահարած բոլոր անձինք ուսումնառության ընթացքում ձեռք կբերեն միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթություն և մասնագիտական բարձր որակավորում:

Комментариев нет:

Отправить комментарий