<<Լավագույն կուրս>>, <<Լավագույն ուսանող>> մրցանակաբաշխություն ՎՊՄԻ-ում
Նոյեմբերի 15-ին Վանաձորի <<Լոռի>> ժամանցային կենտրոնում տեղի ունեցավ <<Լավագույն կուրս>> և <<Լավագույն ուսանող>> մրցանակաբաշխությունը:Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ համերգային ծրագիր`ՎՊՄԻ-ի մշակույթի բաժնին կից գործող վոկալ-պարային համույթի մասնակցությամբ:
<<Լավագույն կուրս>> ճանաչվեցին`բանասիրական ֆակուլտետի լրագրություն 4-րդ կուրսը,պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրություն 4-րդ կուրսը,կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեղագործություն 4-րդ կուրսը,ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկա 4-րդ կուրսը և մանկավարժության ֆակուլտետի սոցիալ-մանկավարժություն 4-րդ կուրսը:
<<Լավագույն ուսանող>> ճանաչվեցին`բանասիրական ֆակուլտետ- Ռուզաննա Ունանյան,Տաթևիկ Սագսյան,պատմաաշխարհագրական ֆակուլտետ-Հենրի Մատինյան,Սոնա Մալումյան,կենսաբանաքիմիական ֆակուլտետ-Արշավիր Դավթյան,Հայարփի Եղիազարյան,ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ-Անժելա Անդրեասյան,Ջեմա Սանթրոսյան և մանկավարժության ֆակուլտետ-Աշխեն Աբրահամյան,Անահիտ Քարամյան:
<<Լավագույն մարզիկ>> ճանաչվեց ֆիզկուլտուրա բաժնի ուսանող Դավիթ Բադալյանը:Նա Վանաձորի ձեռներեցներից մեկի կողմից,ով չէր ցանկացել ներկայանալ,ստացավ 200000դրամ պարգևատրում:Միջոցառման վերջում անակնկալ էր պատրաստվել հանդիսավար Արթուր Տիրացույանի համար:ՎՊՄԻ-ի ռեկտոր Գ.Խաչատրյանը նրան դիպլոմ շնորհեց`ինստիտուտի մշակութային գործերում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Նշենք նաև,որ մրցանակաբաշխությունը անցկացվելւ է 2 փուլով`միջբուհական և հանրապետական:ՎՊՄԻ-ի լավագույն ուսանողները կմասնակցեն հանրապետական փուլին:
Комментариев нет:
Отправить комментарий