-Ուզում եմ դառնալ օդաչու,
ես էլ`տիեզերագնաց, իսկ ես` նախագահ:
-Երբ մեծանամ դառնալու
եմ երգչուհի, ես էլ` ուսուցչուհի կամ բժիշկ:
Բոլորս էլ կյանքում արել
ենք նման արտահայտություն կամ գոնե մեկ անգամ
լսել ենք երեխաներից:
Ինչպե՞ս է մարդ ընտրում
այս կամ այն մասնագիտությունը: Ոմանց
վրա ազդեցություն են ունենում
ուսուցիչները`հետաքրքրություն առաջացնելով առարկայի նկատմամբ, ոմանց մասնագիտությունները փոխանցվում են սերընդեսերունդ, ոմանք էլ մասնագիտություն ընտրում են ծնողների ցանկությամբ կամ պահանջով:
Կարելի է ասել, որ մասնագիտության ընտրության համար հիմք են հանդիասանում երազանքները:
-Մանկությանս
երազանքն էր բժիշկ դառնալ: Ծնողներս նույնիսկ դեմ էին, բայց ես պայքարեցի ու հասա նպատակիս:-
Մերի Մարանդյան, Երևանի պետական բժշկական համալսարան
-Վաղուց տարված էի ֆիլմերով: Այդ աշխարհը հիացնում էր ինձ,
ասես` հեքիաթ լիներ. Որոշեցի դառնալ ռեժիսոր:- Մարգարիտա Մկրտչյան ԵԹԿՊԻ ԳՄ, ռեժիսուրա
Տարիների ընթացքում երազանքները դառնում են նպատակ և գալիս
է իրականություն դարձնելու ժամանակը:
Լինում են դեպքեր, երբ մի քանի տարի բուհերում սովորելուց և ավարտական վկայական ստանալուց հետո պարզվում է, որ մասնագիտությունդ պահանջարկ չունի կամ դժվար է
գտնել համապատասխան աշխատանք:
Գուցե սրանք են պատճառները,
որ մարդիկանց մոտ առաջանում է մասնագիտական հիասթափություն:
-Պետք է այնպիսի մասնագիտություն ընտրես, որ լինի ոչ թե ժամանակակից
ու նորաձև, այլ` պահանջարկ ունեցող: Կարևոր է գտնել համապատասխան աշխատանք, որպեսզի
սովորածդ տարիները իզուր չլինեն:- Լիլիթ Կոստանդյան ՎՊՀ, Լրագրություն
Երբեմն հիասթափության պատճառ են դառնում բուհերի պայմանները,
կրթություն ստանալու որակը և այլն:
-Հիմնականում առաջի կուրսում եմ հիասթափվել,նոր էր ամեն ինչ...
ծանր էի տանում այն,որ իմ գիտելիքները ոչ ռեալ էին գնահատում.. բաց հիմա ամեն ինչ լավ է:- Անի Հովհաննիսյան ՎՊՀ, Կենսաբանություն
-Մասնագետները քիչ են, նպաստավոր
պայմաններ չկան որակյալ կրթություն ստանալու համար:- Արսեն Մովսիսյան ԵԹԿՊԻ ՎՄ, ռեժիսուրա
-Դժվարություններ է առաջացնում ծանրաբեռնված գրաֆիկը: Կուզենայի ավելի
շատ լինեին գործնական պարապմունքները` ավելի հեշտ սովորելու և հասկանալու համար:- Մանե
Խաչատրյան ՎՊՀ Անգլերեն լեզու և գրականություն
Երբ աշխատասիրության ու համառության
շնորհիվ հասնում ես ցանկացածդ արդյունքին, ոչ ոք չի խրախուսում, որ առաջ շարժվես: Իսկ
երբ ինչ որ բանում մի փոքր թերանում ես`արժանանում ես սուր քննադատության: Սա էլ պատճառ
է դառնում, որ առաջանա հիասթափություն մասնագիտությանդ նկատմամաբ:- Մարգարիտա Մկրտչյան,
ԵԹԿՊԻ ԳՄ ռեժիսուրա
Комментариев нет:
Отправить комментарий