ՈՐԱԿԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Այս նշանաբանով է առաջնորդվում Վանաձորի <<Ռոսֆռութ>> պահածոների գործարանը:Այն գործում է արդեն 4 տարի`սկզբում վարձակալած տարածքում,իսկ վերջին 2 տարում արդեն սեփական:Գործարանի տնօրենն է Զոհրապ Քեշիշյանը:Պատրաստում են մրգերի,բանջարեղենների և կանաչիների պահածոներ:Գործարանն ունի 40-ից ավել աշխատող:Աշխատանքը մեքենայացված չէ,պայմանները` ոչ այնքան բարվոք:Մաքրման և պատրաստման աշխատանքները կատարվում են նույն տարածքում:Չնայած սրան,գործարանը տալիս է որակով արտադրանք:Սրա մասին է վկայում այն փաստը,որ գործարանի արտադրանքը իրացվում է միայն արտասահմանում:Հայաստանում վաճառք չի կատարվում:Իսկ ինչն է պատճառը,միթե այն,որ հայերը չեն նախընտրում որակյալ ապրանք:Ոչ,որովհետև,ինչպես նշում է մենեջեր Ա. Միրզոյանը.<<որակով ապրանքը ունի համապատասխան գին,իսկ մենք`հայերս,նախընտրում ենք էժանը`հաշվի չառնելով որակը>>:
Комментариев нет:
Отправить комментарий