ԻՆՉՈՒ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ՀԷԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2011թվականի մայիսից Շահումյան համայնքում գործում է հիդրոէլեկտրակայան:Փայատեր-հիմնադիրն է Աշոտ Ջանջուղազյանը,գործադիր-տնօրենը`Կարեն Խաչատրյանը:Հիդրոէլեկտրակայանը գործում է <<Տաք աղբյուր>> կոչվող հանդամասից եկող <<Սպիտակ չայ>>(Խնձորուտ գետի վտակ)-ի ջրի շնորհիվ:ՀԷԿ-ը աշխատում է 2 ագրեգատներով,որոնցից յուրաքանչյուրը 1 ժամում արտադրում է 450կ/վատ էներգիա:Ընդհանուր առմամբ արտադրվում է օրական 17-18հզ.կ/վատ էներգիա:
Աշխատանքը սեզոնային բնույթ է կրում`կապված եղանակային փոփոխության և ջրի սակավության հետ:2012թվականի դեկտեմբերի 15-ից հիդրոէլեկտրակայանը 2 ամսով դադարեցրել է իր աշխատանքը:Պատճառն այն է,որ եղանակային նման պայմաններում ջուրը բավարարում է միայն 1ագրեգատ աշխատեցնելու համար(1ժամում 50կ/վատ էներգիա),իսկ դա արդյունավետ չէ:
Գարնանը`եղանակների տաքանալուն պես,հիդրոէլեկտրակայանը նորից կսկսի աշխատել:
Комментариев нет:
Отправить комментарий