-Առաջին անգամ փորձել եմ 17 տարեկանում,մայրիկիս էի օգնում:Իսկ աշխատել սկսել եմ 18 տարեկանից:
-Բացի ձեզնից, մայրիկի ոչ ոք չէ՞ր օգնում:
-Ոչ,իհարկե հայրիկս օգնում էր,բայց ինձ դուր էր գալիս,ես էի ուզում դրանով զբաղվել:
-Նշեցիք որ 18 տարեկանից աշխատել եք,որտե՞ղ եք աշխատել:
-Սկզբից աշխատել եմ մեր գյուղում`Ձորագյուղում,մինչև 1980 թվականը:Հետո երբ արդեն ամուսնացա և տեղափեխվեցի Շահումյան, սկսեցի աշխատել տեղի սովխոզում:
-Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել:
-3-4 տարի,հետո չեմ աշխատել,քանի որ արդեն սովխոզները վերացվեցին:
-Վարձատրվում էի՞ք ձեր աշխատանքի համար:
-Իհարկե,անպայման.ունեցել եմ նաև վաստակավոր կթվորուհու կոչում,ստացել եմ մի շարք պարգևատրումներ(գումար,նաև հորթեր):
-Հիմա աշխատում ե՞ք:
-Այո,աշխատում եմ,բայց մասնավոր ընտանիքներում,որի համար ևս վարձատրվում եմ:
-Ինչքա՞ն եք վաստակում:
-Համենայն դեպս բավարարում է կարիքները հոգալու համար:
-Ձեր կարծիքով,ինչո՞ւ ընտանիքներում հենց իրենք չեն զբաղվում նմանատիպ գործերով:
-Հիմնականում ծերության և հիվանդության պատճառով:
-Իսկ երիտասարդնե՞րը:
-Երիտասարդները չեն անում,քանի որ,ինչպես իրենք են ասում,վատ հոտ է գալիս,տհաճ է:
-Օրական քանի՞ ժամ եք աշխատում:
-3 ժամ առավոտյան,3 ժամ երեկոյան:
-Քանի՞ կով եք կթում:
-Ներկա դրությամբ օրական 20 կով:
-Գո՞հ եք ձեր աշխատանքից:
-Գոհ չլինենք ինչ ենք անելու,կարևորը գումար ենք վաստակում և ընտանիք պահում:
Հարցերին պատասխանեց` Շահումյանի բնակիչ Լաուրա Մելքոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий