<<Հայ բեմը հայ մոր կերպարը մարմնավորող երկու դերասանուհի է ունեցել.Հասմիկը`Սունդուկյանում,Արուսը`Աբելյանում:>>.Վահե Շահվերդյան
Մարտի 26-ին ժամը 14:00-ին Վանաձորի Տիգրան Մեծ 41 հասցեում գտնող շենքի պատին, ՀովհաննեսԱբելյանի
անվան դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ բացվեց նույն թատրոնի դերասանուհի Արուս
Խուդանյանի հուշատախտակը:
Բացման արարողությանը ներկա էին դերասանուհու
թոռնուհին`Նաիրա Խուդանյանը,դերասաններ`ՌոզաՄխիթարյանը,Ալբերտ Ժամհարյանը,Արթուր Պապիկյանը
,ՎահեՇահվերդյանը և այլոք:
<<Մեծ դերասանուհի էր Արուս Խուդանյանը,շատ
մեծ: Հայ բեմը հայ մոր կերպարը մարմնավորող երկու դերասանուհի է ունեցել.Հասմիկը`Սունդուկյանում,Արուսը`Աբելյանում::Բայց
1956 թվականին շատ մեծ սխալ տեղի ունեցավ.անհայտ պատճառներով Արուսին ուղարկեցին թոշակի:Տարիներ
շարունակ նա համարվել,համարվում ու դեռ համարվելու է Լոռվա բեմի տիրակալը>>-նշեց
Վահե Շահվերդյանը:
Նշենք,որԱրուս Խուդանյանը եղել է Վանաձորի
Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի:Նրա խաղացած դերերից հատկապես
առանձնացվում է Համասփյուռի դերը <<Սոս և Վարդիթերում>>-ում:
Հեղինե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий