пятница, 8 марта 2013 г.


<<Լավ է,որ Վանաձորում չեն մոռանում կանանց տոնը>>

Մարտի 8-ին  Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժինը`ի դեմս Սամվել Դարբինյանի,Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպել էր համերգային ծրագիր`նվիրված կանանց տոնին:Համերգի ընթացքում ելույթ ունեցանՎանաձորի երգի թատրոնի սաները,<<Հորովել>> երգի-պարի համույթը,<<Տաթև>> պարային համույթի սաները,անհատ կատարողներ և այլ մանկական խմբեր:Համերգի ընթացքում ծաղիկներ բաժանվեցին դահլիճում գտնվող կանանց և աղջիկներին:
<<Լավ է,որ Վանաձորում չեն մոռանում կանանց տոնը և կազմակերպվում են նմանատիպ համերգներ:Ողջունելի է հատկապես,որ մասնակցում են մեր` Վանաձորի երգիչ-երգչուհիներն ու պարային համույթները:Առիթից օգտվելով,շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ>>,-նշեց ներկաներից Մարիամ Ալչանգյանը:

Комментариев нет:

Отправить комментарий