вторник, 17 сентября 2013 г.

Խաչերթ Շահումյան համայնքում


Սեպտեմբերի 14-ին Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր խաչերթ՝ նվիրված Խաչվերաց տոնին: Խաչերթին մասնակցում էին միության անդամները, համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները: Նրանք համայնքի նորակառույց Սբ. Հակոբ եկեղեցում աղոթելուց հետո երթով շարժվեցին դեպի Վանաձորի Սբ. Կիրակի մատուռ: Երթի մասնակիցներին միացավ նաև Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը: Սբ. Կիրակի մատուռում տեր Սողոմոնը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդը: Միասնական աղոթքից հետո երթի մասնակիցները իրենց ուխտը համարեցին կատարված:
Նշենք, որ արդեն երեք տարի է, ինչ Շահումյանում կազմակերպվում են նմանատիպ երթեր:





                                                                                                                            Հեղինե Մկրտչյան


Комментариев нет:

Отправить комментарий