пятница, 18 апреля 2014 г.

Մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է:


Գաբրիել Գարսիա Մարկես (1927-2014)` կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող:

Գրականության բնագավառում 1982թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր: Պարգևատրումը բացատրվել է հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով` արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»: Նրան համաշխարհային ճանաչում է բերել լատինաամերիկյան և համաշխարհային գլուխգործոց համարվող «Հարյուր տարվա մենություն» վեպը:

Իսկ նրա աֆորիզմները այսօր թևավոր խոսքեր են դարձել.


1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:

3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:

5. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:

6. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են:  Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:

7. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:

8. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:

9. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:

10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:

Комментариев нет:

Отправить комментарий