понедельник, 28 апреля 2014 г.

Քննությանը կծիծաղեք...

Դպրոցն ավարտելուց հետո հաճախ ենք հիշում անցած տարիներն ու հետաքրքիր դեպքերը:
Առաջարկում եմ հիշել դպրոցական արտահայտություններ, որոնք ամենաշատն ենք լսել.









-Դպրոցը ձեր երկրորդ տունն է

-Ձեր ընտանքիքների դաստիարակությունը դպրոցում ցույց մի տվեք

-եթե մի հատ էլ խոսես դուրս կգաս դասարանից

-վերջին նստարան, կարո՞ղ ա մենք ձեզ խանգարում ենք

հինգ րոպե է մնացել, անաղմուկ միջանցքով իջնում եք, նայեք, որ իմ վրա խոսակցություն չգա


-ուրեմն ես 5 րոպե ուշ դասարան մտնելու իրավունք չունե՞մ, պետք է սաղ դպրոցն իմանա՞

-այ..այ տե՛ս, որ ուզում ես,ուղեղդ աշխատացնում ես, կարողանում ես

-40  տարվա մանկավարժ եմ, ձեր նման անդաստիարակ դասարան չեմ տեսել

-ձեր ձայնը արդեն ուսուցչանոց է հասնում

-էս ո՞վ է իր պատկերը գրատախտակին նկարել

-զանգից հետո ինձանից հետո մարդ դասարան չմտնի

-վաղը ստուգողական ենք գրելու, ոչ ոք չբացակայի

- չեմ նշանակելու, մնաս նույն դասարանում

-դուք ձեր տան դուռը այդպե՞ս եք փակում

-կետ եմ դնում, մյուս դասին կպատասխանես

-(դասղեկ) իջնում եմ ուսուցչանոց, ձեզանից հրաժարվեմ

-ֆոնդի գումարը ո՞վ չի բերել

-աղջիկներ ջան մեկդ գնացեք տղաներին դասարան կանչեք, հեսա տնօրենը դասարաններն ա ստուգելու

-աղմուկ չանեք, իջնեմ ուսուցչանոց, գամ

-այդքան լավ ես խոսում, արի գրատախտակի մոտից խոսի

-էս թեստի պատասխանները մենակ ձեզ եմ ասում, ուրիշ դասարանների չեմ տվել

-նոր եկար դրսից, ի՞նչ կա, որ նորից գնում ես

-հենց հիմա կիջնենք տնօրենի մոտ

-եթե դասարանից դուրս եկար, էլ հետ չես գա

-ախր քույրիկդ ու եղբայրդ այնքան լավն էին, դու ու՞մ ես քաշել

Комментариев нет:

Отправить комментарий