ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎՊՄԻ-Ի ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ
1.-ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵՑԻՐ ՀԵՆՑ ԱՅՍ ԲԱԺԻՆԸ:
-Ուղղակի սիրում եմ ռուսաց լեզուն և գրականությունը,առհասարակ այն ամենը ինչ կապված է ռուսերենի հետ:
2.-ԱՐԴԵՆ 1 ԿԻՍԱՄՅԱԿ Է ՍՈՎՈՐՈՒՄ ԵՍ,ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ
-Սկզբնական շրջանում դժվար էր`նոր միջավայր,նոր մարդիկ,անծանոթ կարգեր,բայց հիմա ամեն ինչ լավ է:
3.-ՄԻՆՉ ԸՆԴՈՒՆՎԵԼԴ,ԻՆՉՊԵՍ ԷԻՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԴ
-Ուսանողական կյանքս ինձ համար ևս մի քայլ է դեպի հասուն կյանք,որը լի է հետաքրքրություններով,նոր հնարավորություններով:
4.-ԻՍԿ ՔՈ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԸՆԿԱՆ
-Պետք է ասեմ այո,չհաշված դասերի ծանրաբեռնվածությունը:
5.-ՆՇԵՑԻՐ ՈՐ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՍ,ՀԱՍՑՆՈՒՄ ԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
-Ժամանակը իսկապես չի բավարարում,բայց եթե քո առջև ունես նպատակ,չպետք է տրտնջալ ու դժգոհել,պետք է ուղղակի աշխատել ու սովորել:
6.-ԳՈՀ ԵՍ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻՑ
-Անկեղծ ասած շատ գոհ եմ,հիանալի մասնագետներ կան,ովքեր ապահովում են որակյալ կրթություն:Մնացածը կախված է մեզնից:
7.-ԻՆՉ ԿԱՍԵՍ ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ,ՈՎՔԵՐ ԳԱԼԻՍ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՆԵԼՈՒ
-Կասեմ միայն ,որ ժամանակ սպանելու համար ավելի հարմար վայրեր կան,խորհուրդ կտամ սթափվել և մտածել ապագայի մասին:
8.-ՔԱՆԻ ՈՐ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ,ԻՆՉ ԿՄԱՂԹԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ
-Թող բոլորի ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը,հոգատարությունն ու ջերմությունը:
Комментариев нет:
Отправить комментарий