ՀԱՃԵԼԻՆ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԵՏ
Դեկտեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ <<Ամանորը Տիգրանի մոլորակում>> ներկայացումը:Այն ինչպես ժամանցային,այնպես էլ ուսուցողական և դաստիարակչական բնույթ էր կրում:Նպատակն էր ոչ միայն ուրախացնել երեխաներին,այլ նաև սովորեցնել կետադրական նշանների կիրառությունը:Ներկայացման հերոսը դպրոցում լավ չսովորելու պատճառով զրկվել էր իր տոնածառից:Կազմակերպիչները այս կերպ փորձել էին երեխաներին բացատրել,որ դպրոցում պետք է լավ սովորել:Նման ներկայացումներն ու միջոցառումները ավելի են հեշտացնում ծնողների աշխատանքը,քանի որ երեխաների համար նման միջոցները ավելի ընկալելի են:
Комментариев нет:
Отправить комментарий