вторник, 26 февраля 2013 г.


ԴԻՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՐՈՒՆԸ.......

Ամեն տարի մարտ ամսվա առաջին կիրակի օրը Ռուսաստանում նշվում է Масленица-ն կամ ինչպես հայերն են ասում Բարեկենդանը:Տոնը ավետում  է գարնան սկիզբը:Սկսած կիրակի օրվանից`ամբողջ մեկ շաբաթ ինչպես հայերը Բարեկենդանին,այնպես էլ ռուսները Մասլենիցան անց են կացնում զվարճանքով,կատակներով,երգ ու պարով:
Արդեն մի քանի տարի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնը նույնպես նշում է այս տոնը:Անցած տարիներին տոնին ինստիտուտը հյուրեր է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունից:Այս տարի ևս`մարտի 16-ին <<Բազում>> ուսումնամարզական հանգրվանում կնշվի Մասլենիցան:Կկազմակերպվեն խաղեր ու բազմաթիվ մրցույթներ:Տոնին մասնակցում են Ռուսաց լեզու և գրականության բաժնի բոլոր կուրսերի  ուսանողները:Օրվա վերջում խարույկի վրա այրվում է տոնի գլխավոր հերոսը`ծղոտե խրտվիլակը`ավետելով ձմռան ավարտը և գարնան սկիզբը:
ՎՊՄԻ
ՎՊՄԻ

Комментариев нет:

Отправить комментарий