вторник, 5 марта 2013 г.

ՏԱԳՆԱՊ ՎՊՄԻ-ՈՒՄ

Մարտի 1-ինՎՊՄԻ-ի ռազմամարզահայրենասիրական կենտրոնըԼոռու մարզի հրշեջ փրկարարական ջոկատի հետ մեկտեղ կազմակերպել էին տագնապ վարժություն` պայմանական հրդեհի տեսքով:
Հրդեհը բռնկվել էր ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում Հնչեց տագնապի ազդանշանը,որից հետո ուսանողները տարհանվեցին ինստիտուտի շենքից:Նրանք հավաքվեցին ինստիտուտի բակում,որտեղ առաջին օգնություն ցույց տրվեց պայմանական հրդեհից տուժածին:
 Լոռու մարզի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանարարը նշեց,որ իրենք նախապես պլանավորել էին ավելի մեծ ծրագիր,սակայն անակնկալ եղանակը խանգարեց դրա իրագործմանը:
Միջոցառման վերջում ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը նշեց.
-Ուզում եմ շնորհակալություն հայտնել տագնապի ազդանշանի և էվակուացիոն պլանի հետ կապված բոլոր աշխատանքները դրական կատարելու համար:Ես պետք է խնդրեմ և հորդորեմ,որ ամենայն լրջությամբ վերաբերվեք այսպիսի միջոցառումներին:Սա արվում է բոլորիս անվտանգությունն ապահովելու համար:Շնորհակալություն եմ հայտնում նաև կազմակերպիչներին ամեն ինչ կարճ ընթացքում և օպերատիվ կերպով հաջող վախճանի հասցնելու համար:
Հիշեցնենք,որ մարտի 1-ը նշվում է որպես քաղպաշտպանության միջազգային օր և այս օրը հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ:Սրանց նպատակն է ուսանողներին ևս մեկ անգամ իրազեկ պահել,թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում:



















Հեղինե Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий