суббота, 16 марта 2013 г.


ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՍԼԵՆԻՑԱ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Ամեն տարի` մարտ ամսվա առաջին կիրակի օրը,Ռւսաստանը նշում է Մասլենիցա կամ, ինչպես հայերն են ասում,Բարեկենդան տոնը,որն ավետում է ձմռան ավարտը և գարնան սկիզբը:
Սկսած կիրակի օրվանից`ամբողջ շաբաթ,ինչպես հայերը Բարեկենդանը,այնպես էլ ռուսները Մասլենիցան անցկացնում են  զվարճանքով,կատակներով,երգ ու պարով:
Արդեն մի քանի տարի ՎՊՄԻ ռուսաց լեզվի ամբիոնը նույնպես նշում է այս տոնը:
Այս տարի ևս`մարտի 16-ին, ինստիտուտի <<Բազում>> ուսումնամարզական հանգրվանում նշվեց Մասլենիցա:Միջոցառմանը մասնակցում էին <<ռուսաց լեզու և գրականություն>> մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողնորը:Ներկա էին նաև ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը և բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը:Ուսանողները տոնին պատրաստվել էին մեծ ոգևորությամբ:Իրենց ձեռքերով պատրաստել էին օրվա ավանդական կերակուրները,նրբաբլիթներ և օղաբլիրներ:Միջոցառման ընթացքում հնչեցին ռուսական ժողովրդական խաղիկներ,կազմակերպվեցին հետաքրքիր մրցույթներ և խաղեր:Օրվա վերջում խարույկի վրա այրվեց տոնի գլխավոր հերոսը`կնոջ կերպարանքով ծղոտե խրտվիլակը`խորհրդանշելով ձմռան ավարտը: <<Ռուսաց լեզու և գրականություն>> մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհիներից Աստղիկ Վարդումյանը,ով արդեն 3 տարի մասնակցում է տոնին, նշեց.<<Մեզ շատ են օգնել նաև մեծահասակները,շատ ուրախ եմ,որ կարողացանք այնպես անել,որ իրենց փոքր-ինչ  երիտասարդ զգան:Փորձեցինք անել ամեն ինչ,որ ռուսական շունչն ու ավանդույթները տեղափոխվեն Հայաստան>>:
                             


























                                                                                                                                                                                                     
               















                                                                   Հեղինե Մկրտչյան
                         

         

Комментариев нет:

Отправить комментарий