<<Այստեղ գտել եմ իմ սիրած աղջկան>>
Հարցազրույց Դիլիջանի բնակիչ Արթուր Ասատրյանի հետ
-Ե՞րբ եք առաջին անգամ եղել Վանաձորում:
-Առաջին անգամ եղել եմ 5 տարի առաջ:
-Ինչպիսի՞ն էին առաջին տպավորությունները:
-Մեծ բավականություն ստացա մարդկանց վերաբերմունքից,իսկ ընդհանուր առմամբ շատ եմ հավանել Վանաձորի բնությունը:
-Ո՞րն էր ձեր` Վանաձոր գալու նպատակը:
-Վանաձորում գտել եմ իմ սիրած աղջկան:
-Եթե հնարավորություն ունենայիք,ի՞նչը կփոխեիք:
-Առաջին հերթին ճանապարհները կասֆալտապատեի,որովհետև ամեն անգամ,երբ հետ եմ գնում մեքենաս անպայման վերնորոգման եմ տանում:
-Քանի՞ անգամ եք եղել Վանաձորում:
-Մոտավորապես 5 անգամ:
-Ինչպե՞ս կհամեմատեք այժմյան և 5 տարի առաջվա Վանաձորը:
-Առաջին անգամ երբ Վանաձորում էի,մարդիկ տխուր էին,քաղաքը ավելի գորշ էր,աշխուժություն չկար,իսկ հիմա մարդկանց մեծ մասի դեմքերին ժպիտ է հայտնվել,ավելի վառ հագուստներ են հագնում,կյանքը կարծես թե որոշ չափով բարելավվել է:
-Հատկապես Վանաձորի ո՞ր հատվածն եք հավանել:
-Վանաձորում այնքան էլ շատ տեղեր չեմ եղել,բայց հատկապես հավանել եմ լճերի տարածքը և ուռենիները:
-Ինչը չե՞ք հավանել Վանաձորում:
-Ինձ դուր չի գալիս քաղաքի չափից շատ աղտոտված լինելը և փոշին:
-Կարո՞ղ եք որևէ հետաքրքիր դեպք հիշել,որ պատահել է ձեզ հետ Վանաձորում:
-Մի բան է շատ տպավորվել մեջս,անցնում է քաղաքի փողոցներից մեկով,տեսա 2 երեխայի,ովքեր սյան վրա ինչ-որ բան էին փակցնում:Մոտեցա ու կարդացի,գրված էր.<<Ով այս փողոցում կեղտ թափի,նա պիտի չոքի,հավաքի>>:Շատ էի զարմացել,որ անգամ այդ տարիքի երեխաները մտածում են քաղաքի մաքրության մասին:

-Իսկ կցանկանայի՞ք ապրել այստեղ:
-Ոչ,որովհետև շատ եմ սիրում իմ ծննդավայրը,բայց հաճախակի կայցելեմ,որովհետև սիրում եմ շփվել հաճելի մարդկանց հետ,իսկ Վանաձորում նրանք քիչ չեն:
Комментариев нет:
Отправить комментарий