вторник, 9 апреля 2013 г.


ԱՊՐԻԼԻ 7-Ը ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Ապրիլի 7-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ <<Հորովել>> երգի-պարի համույթի համերգը`նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Համերգային ծրագրի սկզբում ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը. <<Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի,ողջ քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում եմ բոլոր կանանց տոնի կապակցությամբ:Տոնը այսքանով չի սահմանափակվում.ապրիլից մինչև մյուս ապրիլի 7-ը բավականին շատ միջոցառումներ են անցկացվելու և բոլորը նվիրվելու են հենց ձեզ>>:
Համերգի վերջում ներկա գտնվող  կանանց բաժանվեցին վարդեր:

                                                                                   Հեղինե Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий