четверг, 11 апреля 2013 г.


<<ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆԱՐԽԻԱՅԻ>>Ս. Խալաթյան

Ապրիլի 10-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի <<լրագրություն>> բաժնի 1-ին կուրսի ուսանողները հանդիպում ունեցան Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ,դրամատուրգ-երգիծաբան Սամվել Խալաթյանի հետ:
Հանդիպման ընթացքում նա ուսանողների հետ զրուցեց խորհրդային տարիների լրագրության մասին,համեմատականներ անցկացրեց այն ժամանակվա և ներկայիս լրագրության միջև,կիսվեց հետաքրքիր պատմություններով:
Խոսելով մեր օրերի լրագրության մասին Ս.Խալաթյանը նշեց.<<Խիստ դժգոհ եմ,մեր օրերում խոսքի ազատությունը վերածվել է անարխիայի,բամբասանքի:Լրագրողները չափից դուրս չարակամ են,իշխանությանը չսիրելը վերածել են պետության նկատմամբ ատելության>>:
Ս.Խալաթյանը ուսանողներին ծանոթացրեց նաև մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքին:
Հանդիպման վերջում ուսանողները նրան ներկայացրին իրենց նյութերը և լսեցին դրական կարծիք.<<Որպես 1-ին կուրսի ուսանող,առաջին անգամվա համար բավականին լավ է ստացվել>>:

Комментариев нет:

Отправить комментарий