среда, 24 апреля 2013 г.


<<ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱՆՈՒՄ Է,ԲԱՅՑ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ...>>

Ապրիլի 23-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմություն 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպել էին միջոցառում`նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմ,որից հետո իրենց ելույթներով ներկայացան ուսանողները: Երաժշտական կատարումներով  ելույթ ունեցան ՎՊՄԻ-ի արվեստի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Խատիսյանը`դուդուկահարներ Վահան Բարսեղյանի և Գուրգեն Ոսկանյանի նվագակցությամբ:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ ՎՊՄԻ-ի պատմության դասախոս,պ.գ.թ դոցենտ Յուրա Ղուլյանը.<<Հայրենիքը պահվում է հայրենասիրությամբ,մեռնում է դրա պակասից:Ձեր  խոսքը գալիս է ապացուցելու,որ մենք 1.5մլն մատաղ եղած ազգի ժառանգներն ենք,մենք ազգային վրիժառուների ժառանգներն ենք:Չի ապրում այն ժողովուրդը,ով պատմական հիշողություն չունի:Մենք հավատում ենք մեր պատմությանը:Սա ձերն է,ձեր ինքնաբուխն է,շատ ապրեք>>:

Комментариев нет:

Отправить комментарий