ՀԷԿ-Ը ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է
Մարտի 1-ից Շահումյան համայնքի հիդրոէլեկտրակայանը վերագործարկվել է:Այն աշխատում է համայնքի <<Տաք աղբյուր>> կոչվող հանդամասից եկող <<Սպիտակ չայ>> (Խնձորուտ գետի վտակ)-ջրի հաշվին:Աշխատանքը սեզոնային բնույթ է կրում`կապված եղանակային փոփոխությունների և ջրի սակավության հետ:Հենց այս պատճառով էլ 2012թ. դեկտեմբերի 15-ից ՀԷԿ-ը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը:
Հիշեցնենք,որ ՀԷԿ-ը Շահումյան համայնքում գործում է 2011թ. մայիսից և ընդհանուր առմամբ օրական արտադրում է 17-18հզ.կ/վատ էներգիա:
Комментариев нет:
Отправить комментарий