<<Եղե՛ք հոգեպես առողջ>>
Հոկտեմբերի 10-ին Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտում
նշվեց հոգեկան առողջության միջազգային օրը: Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը բուհի
բակում կազմակերպել էր ֆլեշմոբ: Նախաձեռնության հեղինակն էր ամբիոնի դասախոս Աննա Գևորգյանը: Ֆլեշմոբի ընթացքում <<Մանկավարժություն և հոգեբանություն>>
մասնագիտության ուսանողները կազմեցին հոգեբանության խորհրդանշանը: Միջոցառումը շարունակվեց
բուհի հոգեբանության և սոցիոլոգիայի կաբինետում: Ուսանողները խոսեցին հոգեբանական կայունության
մասին, մեկնաբանեցին <<հոգեբանական առողջություն>> եզրույթը: Ինչպես նշեց
Աննա Գևորգյանը՝ մեր օրերում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թիվը կապված է սոցիալ-տնտեսական
անկայունության, արտակարգ իրավիճակների աճի հետ, ինչը նպաստում է դեպրեսիաների, սթրեսների
ավելացմանը:
Իսկ ուսանողների կարծիքով հոգեբանության գլխավոր խնդիրներից մեկը դժվար իրավիճակներում
մարդկանց հոգեբանական աջակցության կազմակերպումն է, քանի որ ոճ բոլորն են կարողանում
հաղթահարել նման իրավիճակները:
Комментариев нет:
Отправить комментарий