Կարիք չկա գոռալու՝
<<կանգառում պահե՛ք>>
Շահումյանից Վանաձոր հասնելու համար հարկավոր է ընդամենը
քսան րոպե: Համայնքում ամեն օր աշխատում է
երեք երթուղային՝ յուրաքանչյուր քսան րոպեն
մեկ: Հատուկ կանգառներ չկան, բայց բնակիչներն արդեն գիտեն, թե որտեղ սպասեն և ինչքան:
<< Արևին, անձրևին դրսում կանգնում ենք սպասում, որ
մի քիչ էլ ուշանում են կամ թրջվում ենք կամ էլ արևահարվում: Ով որտեղ պատահի կանգնեցնում
է իջնում կամ նստում>>- բողոքում են շահումյանցիները:
Նույն կարծիքին են նաև վարորդները. << Ում որտեղ հարմարա,
ասումա պահեք իջնեմ, ամենքն իրա տան հայատիցա նստում, երկու րոպե էլ, որ ուշ ես եղնում իրա տան
մոտ, կռիվ են անում>>:
Այս խնդիրը արդեն լուծված է: Երկու ամիս առաջ համայնքում
տեղադրվել են երեք կանգառներ: Բնակիչների կողմից
միայն դրական արձագանքներ եղան:
-Հիմա գոնե գիտենք, որտեղ կանգնեք ու սպասենք, հետո ծանր
պայուսակներ են լինում դնում ենք նստարանների վրա:
-Հիվանդ, թոշակառու մարդիկ ենք, երկար չենք կարողանում կանգնած
մնալ, նստում ենք, շատ լավա:
- Վարորդները գիտեն որտեղ կանգնեն, էլ պարտադիր չի ասել,
որ կանգառում կանգնեն:
Կանգառների տեղադրումը ֆինանսավորվել է համայնքի բյուջեից:
<<Քանի որ կանգառների տեղադրումը մեծ ֆինանսներ չէր
պահանջում և համայնքի բյուջեն ուներ անհրաժեշտ գումար, համայնքապետի որոշմամբ կանգառները
տեղադրվեցին: Ամեն ինչ արվել է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար>>-
նշում է Շահումյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանը: Նա հավելեց
նաև, որ մինչև ձմեռ նախատեսվում է ևս մեկ կանգառի տեղադրում:
Հեղինե Մկրտչյան |
Комментариев нет:
Отправить комментарий