Մի քանի հետաքրքիր միտք լրագրության մասին.
1. Այն ինչ վերաբերվում է բոլորին, չի վերաբերվում ոչ մեկին, բացի լրագրողներից:
Ջոզեֆ Պուլիտցեր
2. Ոչ մի միտք չունենալով` կարողանալ այն արտահայտել- այսպես են դառնում լրագրող:
Կառլ Կրաուս
3. Լրագրողների առաքելությունն է հանգստացնել անհանգստացածներին և անհանգստացնել հանգստացածներին:
Ջերոմ Լոուրենս
4. Եթե լրագրողի գրածը որակվում է «անտակտ», կարելի է համոզված լինել, որ այն ճշմարիտ է:
Եկատերինա Դեգոտ
5. Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքին` որոնելով այն տեղը, ուր խփելու են դանակը:
Ռոբերտ Լեբկե
6. Ռադիոն ԶԼՄ է, որն ունկնդրելիս, դեռ ոչ ոք չի փչացրել տեսողությունը:
Ուոլտ Ստրիտիֆ
7. Եթե օձը Եվային գայթակղեր ժամանակակից լրագրողների լեզվով, մենք հիմա էլ դրախտում կապրեինք:
Հ. Շերրինգ
8. Մամուլի ազատությունը նշանակում է, որ մամուլից հնարավոր չէ ազատվել:
Գրեյս Քելլի
9. Թերթը պատմության առաջին սևագրությունն է:
Ֆիլիպ Գրեմ
10. Կարդալ պետք է միայն հին թերթերը: Տասը տարի անց բոլոր վատ նորություններն ուղղակի ծիծաղելի են թվում:
Ժան Անույ
Комментариев нет:
Отправить комментарий