Թվում է ` աշխարհի տեսարժան ու գեղեցիկ վայրերը պետք է լեփ-լեցուն լինեն հազարավոր զբոսաշրջիկներով: Եվ դա իսկապես այդպես է: Բայց աշխարհում կան այնպիսի հիանալի վայրեր, որտեղ դժվար թե զբոսաշրջիկ գտնեք: Պատճառն այն է, որ նրանք չգիտեն դրանց մասին.
Փոքրիկ գյուղ Ավստրիայում` ընդամենը 1000 բնակիչ:
Կամուրջ Գերմանիայում, Էլբա գետի վրա: Կառուցվել է 1824թ.:
Մելիսանի քարանձավ Հունաստանում: Հունական դիցաբանության մեջ հավերժահարսերը տղամարդկանց գայթակղելու համար բերում էին այստեղ:
Ֆրանսիայի Դորդոն գավառում` գետի ափին, դուք կգտնեք մի հին ջրաղաց` վերածված հիանալի հյուրանոցի:
Ամազոնիայի անտառներով ու հիասքանչ լողափով շրջապատված այս քաղաքը հայտնի է որպես Սիրո Քաղաք: Գտնվում է Բրազիլիայում:
Ուակաչինա` օազիս Պերուի Սեչուրա անապատում: Լեգենդի համաձայն լիճն առաջացել է այն բանից հետո, երբ մի երիտասարդ որսորդ տեսել է, թե ինչպես է արքայադուստրը լողանում լողավազանում: Աղջիկը փախել է, լողավազանը դարձել է լիճ:
Լորդ-Հաու կղզի Ավստրալիայում: Այստեղ այցելում է տարեկան ընդամենը 400 զբոսաշրջիկ:
Հավայան կղզիներում գտնվող այս արշավային արահետը անցնում է կղզու լեռնային տարածքով: Ունի 3992 աստիճան, հայտնի է աստիճան դեպի երկինք անունով:
Իսպանիայի հյուսիսում գտնվող միջնադարյան փոքրիկ քաղաք: Տներից յուրաքանչյուրի մուտքի դուռն ու բռնակը եզակի է և պատրաստված է տեղի վարպետների ձեռքով:
Իտալիայի Պոլինյանո քարանձավում գտնվող այս ռեստորանը համարվում է երկիր մոլորակի զարմանալի վայրերից մեկը: Այստեղ կարելի է անմոռանալի ընթրիք կազմակերպել:
Комментариев нет:
Отправить комментарий