пятница, 26 сентября 2014 г.

Ընտրել եմ լրագրություն, որովհետև……

Այն ինչ վերաբերվում է բոլորին, չի վերաբերվում ոչ մեկին, բացի լրագրողներից:


«Ընտրել եմ լրագրությունը, քանի որ հետաքրքրում է շուրջս կատարվող ամեն ինչ, տարբեր մարդկանց հետ շփումը և ամեն ինչ առաջինը իմանալու փաստը»- Հեղինե Մկրտչյան:
BBC-ի բազմաթիվ թղթակիցներ, պրոդյուսերներ և խմբագիրներ ասում են. «լրագրողի համար ամենակարևորը հետաքրքրասիրությունն է: Եթե բավականաչափ հետաքրքրասեր չեք, լավ լրագրող չեք դառնա: Պետք է այնքան հետաքրքրասեր լինել, որ սպիտակ պատ տեսնելով՝ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այն սպիտակ»:

«Ընտրել եմ լրագրությունը, քանի որ սիրում եմ առաջինը և լավագույնը լինել, մանավանդ իմանալու և հայտնելու հարցերում»- Նունե Աղաջանյան:
Ցանկացած լրագրող ձգտում է պատրաստել իր նյութն այնպես, որ այն լինի հնարավորինս օպերատիվ, հավաստի, հնչի ինքնատիպ և նորովի

«Ընտրել եմ լրագրությունը, քանի որ սիրում եմ լինել իրադարձությունների էպիկենտրոնում ու ամեն ինչ առաջինը իմանալ»- Լիլիթ Կոստանդյան:
Պետք է կարողանաս հայտնվել սխալ վայրում, սխալ պահին, որպեսզի իմանաս անհրաժեշտ տեղեկատվություն:

Ոչ մի  միտք չունենալով` կարողանալ այն արտահայտել`այսպես են դառնում լրագրող:
Լրագրողի մտածելակերպ ձեռք բերելու համար պարտադիր չէ հատուկ հմտություններ ունենալ: Պարզապես հետաքրքրվեք ամեն ինչով: Եղե՛ք հետաքրքրասեր:



Վանաձորի պետական համալսարան 
Լրագրություն 3
                                                                                                                                      




Комментариев нет:

Отправить комментарий