четверг, 9 октября 2014 г.

Կարտոֆիլը չի էժանանա

Վանաձորում կարտոֆիլի գները տատնվում են 150-300 դրամի սահմաններում: Մոտենում են ձմռան ամիսները, իսկ շուկայում կարտոֆիլ գտնելը դժվար է, եղածն էլ` թանկ:


«Ամբողջ ձմեռ կարտոֆիլով ենք ապրում, էտ էլ էնքանա թանկացել, չգիտենք ոնցա լինելու,-բողոքում են վանաձորցիները,- եղանակ արե՞ց, որ մի հատ էլ կարտոշկա ըլնի»:
Հակառակ կարծիք արտահայտողներ էլկան. վաճառողները պնդում են, որ եղանակն այնքան էլ կապ չունի ( կարկուտն ու անձրևը իրենց գործը հասցրել են անել):
«Կարտոշկեն նենց ա, որ ինչ եղանակ էլ լինի, ինչքան էլ կարկուտ գա, ինքը մեկա տակից դուրս ա գցում, աճում ա» (վանաձորցի վաճառող):
Կարտոֆիլի քչության պատճառը Վրաստան արտահանելն է:
« Վրացիները գալիս են, գյուղացիներից ավելի թանկ գնով առնում, լավերը հավաքում ու մեծ մեքենաներով տանում են, տակի մնացածն էլ ուտելու պիտանի բան չի. բնակչությանը բան չի մնում»:
Վրացիները անցած տարի կարտոֆիլ արտահանում էին Թուքիայից, այսօր արդեն՝ Հայաստանից,հիմնականում՝ Շիրակի մարզից: Պատճառը ճանապարհների հարմարավետությունն է և կարտոֆիլի համը:
Վանաձորցի վերավաճառողները նշում են, որ այս պատճառով էլ կարտոֆիլի գինը չի էժանանա:


Комментариев нет:

Отправить комментарий