ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՊՄԻ-ՈՒՄ
Ապրիլի 12-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ ուսխորհրդի 18-րդ համաժողովը:Համաժողովի օրակարգում հետևյալ կետերն էին.
1.ՎՊՄԻ-ի ուսղորհրդի 2012-2013թթ.կատարած աշխատանքների հաշվետվություն
2.Ուսխորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումներ
3.Ուսխորհրդի նախագահի և տեղակալի ընտրություններ
Ուսխորհրդւ նախագահ Սուրեն Ղալայանը ներկայացրեց 2012-2013թթ.հաշվետվությունը,փոխնախագահ Հենրի Մատինյանը ներկայացրեց ուսխորհրդի կանոնադրության փոփոխությունները:
Համաժողովի վերջում տեղի ունեցավ բաց քվեարկություն:Ուսխորհրդի նախագահ ընտրվեց Հենրի Մատինյանը,փոխնախագահներ` Անի Ներսեսյանը(ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, մաթեմատիկա 4-րդ կուրս) և Հարություն Գյոզալյանը(պատմաաշխարհագրության ֆակուլտետ, իրավագիտություն 3-րդ կուրս):
Комментариев нет:
Отправить комментарий