Արմեն Միկոյանի առաջին ցուցահանդեսը Վանաձորում
Ապրիլի 12-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Արմեն Միկոյանի առաջին անհատական ցուցահանդեսը` <<Ներաշխարհի ձայներ>> խորագրով:Ցուցահանդեսի սկզբում շնորհավորանքի խոսք ասացին կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը,Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը,դրամատուրգ-երգիծաբան Սամվել Խալաթյանը և Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի 4-5 տարվա ընթացքում արված 35 աշխատանքներ:
<<Մուտքդ շնորհավոր,ապրես:Իմ առաջին տպավորությունն այն է,որ մենք գործ ունենք շատ լավ մեկնարկ վերցրած արվեստագետի հետ:Սա սկիզբն է և խոստումնալից սկիզբ է,ուրախ եմ,որ մեր քաղաքում ապրում և ստեղծագործում է նման երիտասարդ>>-նշեց Ս.Խալաթյանը:
Վերջում Արմեն Միկոյանը ասաց.<<Շնորհակալ եմ բոլոր աջակիցներից,շնորհակալություն վստահության համար>>:
Комментариев нет:
Отправить комментарий